• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևին է փոխանցել երախտագիտության մեդալը

12 փետրվարի, 2022
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևին է փոխանցել երախտագիտության մեդալը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. փետրվարի 12-ին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևին է փոխանցել Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված երախտագիտության մեդալը:

Դեսպան Եդիգարյանը, շնորհավորելով Ա.Կովատչևին, նշել է, որ շատ բարձր է գնահատում վերջինիս ներդրումը, առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ և հաջողություններ մաղթել գործունեությունում՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման:

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար, Ա.Կովատչևը նշել է, որ Հայաստանը և Բուլղարիան ամուր կապերով կապված են և պետք է շարունակել այդ հարաբերությունների ամրապնդումը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուլղար և հայ հյուրեր, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: